...

Այդ դիլետանտներին որտեղի՞ց էիք գտել

Այդ դիլետանտներին որտեղի՞ց էիք գտել

«Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների և տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ»։

Սա հատված էր ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցից:

«ՉԻ». Հայտնի խոսք կա՝ տեսնելով որևէ մեկի շատ վատ սանրվածքը, հարցնել՝ վարսավիրդ ո՞ղջ է:

Հիմա պարոն Տոնոյանինն է: Պաշտպանական դոկտրին կազմողները ո՞ղջ են, պաշտոնավարո՞ւմ են, թե՞ վաստակած հանգստի են մեկնել:

Ինչպե՞ս կարելի էր թերագնահատել վարձկանների մասնակցությունը: 2011 թվականից սկսած Թուրքիան օգտագործում է սիրիացի վարձկաններին: Միայն ամռանը Լիբիայում տեղի ունեցած զարգացումները պետք է հուշեին, որ մեծ պատերազմի դեպքում այդ վարձկանների մասնակցությունն անխուսափելի է, քանի որ նրանք ամբողջովին Թուրքիայի տրամադրության տակ են:

Սա թերի գնահատում չէ, սա նշանակում է, որ գնահատողներն ընդհանրապես կապ չեն ունեցել հետազոտման առարկայի հետ: Սա նույնն է, թե ինչ-որ մեկը հետազոտի ռուսական զինված ներկայությունը հարավային Կովկասում, բայց մոռանա Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մասին:

Երկարաշունչ հարցազրույցներ տալու փոխարեն Տոնոյանը ճիշտ կանի ներկայացնի վերլուծաբանների անունները, ովքեր կազմել են հետազոտությունը: Գոնե մասնագիտական հանրությունը ճանաչի նրանց, որպեսզի այլևս նրանց հետազոտություն չպատվիրի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1161 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ