Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի՝ Ծիծեռնակաբերդ ժամանելուց առաջ նրա անվտանգության աշխատակիցները հատ-հատ ստուգել են Անմար կրակի շուրջ խոնարհված ծաղիկները։
Հասկանալի է, որ ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացողների և Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, վնասել ցանկացողների թիվը մոտավորապես նույնն է, բայց համաձայնվեք՝ ամեն դեպքում այդ «անվտանգության միջոցառումը» պետական միջոցների վատնման դասական օրինակ է։ Խնդիրը կարելի էր կարգավորել շատ ավելի արդյունավետ եղանակով։ Օրինակ՝ կառավարության որոշմամբ սահմանել, որ Ծիծեռնակաբերդում կարելի է խոնարհել բացառապես լիցենզավորված ընկերություններից գնված ծաղիկներ, լիցենզիան էլ, բնականաբար, տրամադրել միայն Ալեն Սիմոնյանի եղբորը։ Այդպիսով և՛ ծաղիկները նախապես հատ-հատ ստուգված ու անվտանգ կլինեին, և՛ ահագին փող կմտներ բյուջե, և՛ որևէ նորաստեղծ «Իմ փունջը» հիմնադրամ մեծ մուտքեր կունենար։
Իսկ երկրորդ տարբերակը՝ հատուկ զրահապակուց ակվարիում սարքել, մեջը նստացնել Նիկոլ Փաշինյանին ու տեղափոխել միջոցառումից միջոցառում, այնքան էլ արդյունավետ չէ։ Ճիշտ է, ավելի էժան կնստի, բայց սիրուն չի նայվի։