...

Այսպես է Քոչարյանը կանգնել քաղաքացիների կողքին

Այսպես է Քոչարյանը կանգնել քաղաքացիների կողքին

Երեկ Վարչական դատարանը բավարարել է նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը: Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը, որոնց համաձայն Ջհանգիրյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից:

«ՉԻ». Քանի՞ տարի է, ինչ Քոչարյանը երկրի ղեկավար չէ: 13 տարի: Ու մինչև հիմա նրա արածների հետևանքները չեն մաքրվում: Իր պաշտոնավարման ընթացքում նա հարյուրավոր նման կամայական որոշումներ է կայացրել, որոնք սոսկալի վնաս են հասցրել պետությանը, քաղաքացիներին, խեղաթյուրել ու վարկաբեկել դատաիրավական համակարգը:

Չեն էլ կարող ասել, թե դատարանի որոշումը պատվերի արդյունք է, իշխանություններն են ճնշել, քանի որ 2020թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ը Ջհանգիրյանի գործով արդեն որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ 2008 թվականին նրա նկատմամբ եղել են կոնվենցիոն խախտումներ:

Ինչի՞ համար մենք անդրադարձանք այս դեպքին: Որովհետև այս օրերին Քոչարյանը աջ ու ձախ հոխորտում է, թե մինչև վերջ կանգնելու է քաղաքացիների և պետության կողքին: Էս չի՞ եղել իր կանգնածը: Այսպե՞ս է կանգնել քաղաքացիների կողքին: Այո, այնպես է կանգնել, որ իր հերթական ապօրինությանը իրավական գնահատական է տրվում:   

ՎԱՐԿԱՆԻՇ

   992 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ