...

Այսպիսի «խզբզանք» ու «ձագ» թշնամուն չէր ցանկանա

Այսպիսի «խզբզանք» ու «ձագ» թշնամուն չէր ցանկանա

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը երկար ցանկ է հրապարակել, թե ովքեր պետք է ներողություն խնդրեն Սերժ Սարգսյանից: Մեծ հաշվով, հերթով-կարգով ցանկում ներառված է ամբողջ հայ ժողովուրդը՝ ներառյալ սփյուռքը: Բայց հատկապես ուշագրավ են այս տողերը. «Ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» և մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն»։

«ՉԻ». Փեսան միշտ է աչքի ընկել ցինիզմով, բայց այս անգամ ինքն իրեն գերազանցել է:

Այսինքն՝ երկու հոգի մասնակցում են ընտրությունների, մեկը կեղծում է դրա արդյունքները, հետո սպանվում են 10 խաղաղ ցուցարարներ, բայց ստացվում է, որ Սերժ Սարգսյանն է Լևոն Տեր-Պետրոսյանին ու թիմին վերադարձրել հասարակություն:

Սա նույն օպերայից է, երբ հանցագործները քննիչներին ու դատավորներին ասում են՝ եթե մենք չլինեինք, դուք գործ չէիք ունենա:

Իրականում կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից: Եվ այդ մեկ մարդը փեսան է: Նա քանդեց աներոջ տունը՝ նրա գլխի տակ փափուկ բարձ դնելով, սխալ ինֆորմացիա հրամցնելով, քաղաքական ապահովության պատրանք ստեղծելով: Նա այնքան ապականեց քաղաքական և լրատվական դաշտը, որ ի վերջո փլուզվեց աներոջ գլխին:

Սերժ Սարգսյանը գոնե հիմա պետք է անկեղծ լինի և խոստովանի, որ այսպիսի «խզբզանք» և «ձագ» անգամ իր թշնամուն չէր ցանկանա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ