...

Այսքան ուրախ կյանքը մեզ․․․

Այսքան ուրախ կյանքը մեզ․․․

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնված երեխաների թիվն ու հայտարարել, թե դրանով ժողովուրդն իր կառավարությանն ուղերձ է հղում։

Իսկ երիտասարդ զույգերին թվում էր, թե իրենք ընդամենը երեխա են ունենում․․․ Պարզվեց՝ չէ, իրենք Նիկոլ Փաշինյանին ուղերձ են հղում։ Պաշտոնական վիճակագրությանը խորհուրդ կտանք այսուհետ հենց այդպես էլ ձևակերպել։ Օրինակ՝ «անցած շաբաթվա ընթացքում միայն Երևան քաղաքում Նիկոլ Փաշինյանին հղվել է 362 ուղերձ, որից 182-ը՝ արական սեռի, 180-ը՝ իգական»։ 

Իրականում իսկապես էլ ծնելիության աճը կարելի է ընկալել որպես իշխանություններին ուղղված վարքագծային ուղերձ։ Միայն թե դրա «տեքստի» հարցում կարող են տարընթերցումներ լինել։ Շատերի կարծիքով, օրինակ, այդ ուղերձի իմաստը սա է՝ «Նիկոլ, ինչքան էլ փորձես Հայաստանը դատարկել՝ չի ստացվելու, քո ինադու՝ չենք վերջանալու»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ