Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, նախօրեին ԱԺ աշխատակազմը հատուկ շրջաբերականով աշխատակիցներին հորդորել է ալկոհոլ, թմրանյութ և հոգեմետ միջոցներ օգտագործած վիճակում ԱԺ վարչական շենքում չգտնվել, հակառակ դեպքում կտանեն ստուգելու։
Մեր տեղեկությունների համաձայն՝ այս որոշումը մեծ դժվարությամբ է ընդունվել։ ՔՊ խմբակցությունում մտահոգություն են հայտնել, որ այդ դեպքում նախ՝ հնարավոր չի լինի քվորում ապահովել, և երկրորդ՝ դժվարություններ կառաջանան կառավարության հետ հարցուպատասխանի օրերին։ Բայց կառավարությունից հավաստիացրել են, որ որոշումն առավելապես տարածվելու է ընդդիմադիր պատգամավորների վրա։ Իսկ թե կոնկրետ ով պիտի առավել հարցասեր ընդդիմադիրների գրպանը պլան գցի՝ քննարկվել է փակ ձևաչափով։