Այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «ոչ բարոյական է և չի պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, երբ մեր գերեվարված քույրերն ու եղբայրները դեռ չեն վերադարձել հայրենիք»:
«ՉԻ». Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ի վերջո պետք է հասկանա, որ ամենամեծ անբարոյականությունը գերիների թեման շահարկելը և դրա միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքելն է:
Ի՞նչ է նշանակում՝ արտահերթ ընտրություններ պետք չեն, բայց իշխանությունը տվեք ինձ:
Բա չիմանա՞նք, թե ինչ եք անելու գերիների հարցով: Ո՞վ է տեսել կամ լսել գերիների վերադարձի հետ կապված ձեր ծրագիրը: Ո՞րն է ձեր գործիքակազմը: Կարո՞ղ է մի հատ լայվ եք անելու ու Ալիևը, տեսնելով ձեր բոյ-բուսաթը, միանգամից ազատելու է մեր գերիներին:
Այո, արտահերթ ընտրություններ ու քարոզարշավ է անհրաժեշտ, որպեսզի հասկանալի լինի, թե ով ինչպես է պատկերացնում գերիների վերադարձը, ում ծրագիրն է իրատեսական, և ոչ թե այդ չափազանց զգայուն հարցը օգտագործվի իշխանության հասնելու համար:
Հ.Գ. Ամեն անգամ, երբ Մարուքյանը խոսում է գերիների մասին, պետք է հիշի, թե ինչ էր ասում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Հիշի, որ այդ օրը ինքը ամբողջովին սատարեց գործող իշխանության՝ պատերազմ մղելու ծրագրերին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: