...

Բա դու ինչո՞ւ չես հաղթահարել

Բա դու ինչո՞ւ չես հաղթահարել

«Եթե անկեղծ լինեմ՝ ես այլ կերպ, քան աշխատանքը, աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ չգիտեմ», Աշխատանքի միջազգային համաժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Դասականը կասեր՝ «իյա, իրո՞ք»։ Չէ, բան չունենք ասելու, պարզապես հիշեցինք, թե ինչպես էր մի երկու տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը տրտնջացել, որ նախքան վարչապետ դառնալն ինքն ավելի բարեկեցիկ կյանքով էր ապրում, քան վարչապետ դառնալուց հետո։ Իսկ սա նշանակում է, որ նա, որպես խմբագիր կամ պատգամավոր, ավելի շատ էր աշխատում, քան աշխատում է որպես վարչապետ։ Այլ կերպ ասած՝ վարչապետի պաշտոնում նա «գլուխ է պահում»։ Կամ էլ՝ որպես խմբագիր կամ պատգամավոր նա եկամտի «այլընտրանքային աղբյուրներ» ուներ։ 

Իսկ եթե դատելու լինենք ըստ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հայտարարագրի, ապա նա այդպես էլ չի կարողացել հաղթահարել աղքատությունը։ Ըստ այդ հայտարարագրի՝ նա որևէ անշարժ ու շարժական գույք չունի, թանկարժեք իրեր՝ նույնպես, 2022 թ․ վերջին էլ բանկային հաշիվներից մեկի վրա ունեցել է ընդամենը 114,7 դրամ, մյուսի վրա՝ 27 701 դրամ, երրորդի վրա՝ 154 562 դրամ և 3,84 դոլար, ինչպես նաև կանխիկ գումար՝ 800 դոլար և 800 հազար դրամ։ Այսինքն՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց շատ ավելի աղքատ է։ Կամ՝ ծույլ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ