«Եթե այսօրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, որովհետև հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այս մարդը երևի դեռ չի հասկացել, որ հայհոյանքը իր աշխատանքի ոչ թե հարակից, այլ միա՛կ էֆեկտն է (համենայն դեպս՝ Հայաստանում, որովհետև Ադրբեջանում, օրինակ, իրեն ավելի շատ խրախուսում են, քան հայհոյում)։ Վերջին հաշվով՝ եթե որևէ դեղամիջոց իսկապես օգնում է, հարակից բացասական էֆեկտների վրա այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց եթե բուժում չկա, իսկ հարակից էֆեկտները մահացու են՝ պետք է վայրկյան առաջ հրաժարվել այդ «դեղամիջոցից»։
Հա, ի դեպ՝ բա եթե հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, հայհոյողներին ինչո՞ւ եք կալանավորում։ Չնայած՝ դա էլ երևի հայհոյողների՛ աշխատանքի հարակից էֆեկտն է։