...

Բա կապիտուլյացիայից առաջ մտածեիք

Բա կապիտուլյացիայից առաջ մտածեիք

Հայկական կողմը կարևորում է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ։ «Երբ այդ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, իհարկե հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում»,- ասել է իշխանական պատգամավորը՝ նկատելով, որ այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից։

Լո՞ւրջ։ Հայաստանի, հայ ժողովրդի ու Արցախի անվտանգության շահերի մասին մտածողը նախևառաջ գիտակցում է, որ ոչ կոմպետենտությունը, տգիտությունն ու սեփական քթից այն կողմ չտեսնելը հենց այն խոչընդոտներն են, որոնք թույլ չեն տալիս նախ ձևակերպել մեր անվտանգային շահը, ապա սպասարկել դրան։ «Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «Բանակցություն սեփական զրո կետից» հայտարարող իշխանությունը հիմա հանկարծակի հայտնաբերում է, որ վերջնագրի լեզվով խոսելը բնավ չի բխում․․․։ Այսինքն՝ սա հասկանալու համար պետք էր հազարավոր զոհե՞ր տալ, անօթևաններ, տարածքային կորուստներ ու գերինե՞ր ունենալ, կապիտուլյացիայի՞ ենթարկվել, միջազգային ասպարեզում միզե՞ր դառնալ։ Հիմա բոբիկ ու տկլոր նստել սպասում են «բովանդակային բանակցության»։ Այդպիսի ակնկալիքներ ունեն, որովհետև կոմպետենտ չեն, որովհետև տգետ են ու սեփական քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում։ Մեզ պատած սպառնալիքներից ամենավտանգավորը իշխանության հենց այս էությունն է։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ