...

Սաֆարիներից Բադեն-Բադենով հասանք Նովրուզի պորտապարին

Սաֆարիներից Բադեն-Բադենով հասանք Նովրուզի պորտապարին

«Հենց հիմա, հենց այս պահին մեր հայկական տարածքների վրայից ջնջվում է հայկականությունը։ Հենց էս պահին մեր բոլոր սրբավայրերի վրայից, այո, հայկականությունը ջնջվում է։ Ադրբեջանի Նովրուզին պորտապար պարող տիկին, բա էդքան դուխ ունեիր, ասեիր, որ Երևանում նմանատիպ նիստեր կկայանան միայն նախապայմանով, երբ որ Հայաստան կվերադառնան մեր բոլոր ռազմագերիները»,- Մարզահամերգային համալիրում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Իր հերթին ակտիվիստ Նարեկ Սամսոնյանն էլ հավելել է․ «Նովրուզին տռճիկ տվող Մարիա Կարապետյանի մասին է խոսքը»։ Վերջինիս դիտարկմամբ՝ Կարապետյանը չի կարող ներկայացնել Հայաստանը (Եվրանեսթին-խմբ․), և որ նա իրականում Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկն է:

Հասկացանք, էլի։ Հիմա մեկի համար Նովրուզն է բարձր տրամադրություն ապահովում, մյուսի համար՝ Բադեն-Բադենը, երրորդի դեպքում էլ՝ աֆրիկաների սաֆարիներում առյուծ սպանելը։ Ամեն մարդ իր հնարավորությունների շրջանակներում է «ռելաքս» լինում։ Ինչ վերաբերում է պորտապարին։ Մինչ հեղափոխությունը իշխանական էլիտան մի անճաշակ, թուրքական վատ մուղամից էլ ավելի վատ երգի տակ էր պարում։ Այսինքն՝ այդ երգը սիրում էին առաջնորդները, մնացածներն էլ իրենց սուրբ պարտականությունն էին համարում սիրել-լսել ու տրճիկ տալ այդ երգի տակ։ Բոլոր էլիտար հարսանիքներում, կուսակցական միջոցառումներին այդ երգը հենց հնչում էր՝ ողջ դահլիճը պետք է կանգներ ու պար բռներ։ Երգի կրկներգն այսպիսին էր՝ «Աշխարհը մերն ա, մերն ա, աշխարհի կեսը մերն ա»։ Այնպես որ, մարդու հանգստանալն ու պարային որևէ ժանրի նախապատվություն տալը հանցավոր արարք չէ։ Ամեն մարդ՝ իր ճաշակով։ Ինչ վերաբերում է կշտամբանքին, թե «դուխ» ունեիր՝ ասեիր թող ռազմագերիները գան՝ նոր նիստ անենք, իսկապես զավեշտալի է։ Նախ աշխարհի հետ այդ լեզվով չեն խոսում, երկրորդ ՔՊ-ում միակ որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է, ըստ այդմ՝ Մարիա Կարապետյանը չէր կարող նման բան ասել որևէ պարագայում։ Մարիա Կարապետյանը կարող էր մաքսիմում ասել, որ Արցախի հարցը փակված չէ, ինչն էլ արել է։ Տիկնոջից ավելին սպասելու համար մեծ երևակայություն է պետք ունենալ։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ