...

Գուրգեն Արսենյանը նախկինում էլ էր Գուրգեն Արսենյան

Գուրգեն Արսենյանը նախկինում էլ էր Գուրգեն Արսենյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններին՝ նշել է, որ վերջինս իրեն ստիպում է մասնավոր զրույցներ հրապարակել։ «Երբ ձեզ առաջարկ չէր եղել անցնելու այս կուսակցության … ամեն օր, երբ մենք զբոսնում էինք և մեր ճանապարհները հատվում էին «պրոսպեկտի» մայթին… չփոխանցեմ այն հայհոյանքները, որ դուք տալիս էիք Նիկոլ Փաշինյանի հասցեին և ասում էիք՝ մի բան արեք, օր առաջ ազատվեք այս արհավիրքից: Ես կարծում եմ, դուք տղամարդկային արժանապատվություն կունենաք և չեք ասի, որ ես ստում եմ, որովհետև ինձ հետ միշտ կար մի մարդ, որը լսում էր և ասում էր՝ ի՜նչ ազնիվ մարդ է, ոնց է հասկանում իրականությունը և ոնց է ատում Նիկոլին: Ընդամենը մի մանդատի համար, դուք պատրաստ եք ծախել Հայաստանը և Արցախը»,- տեղեկացնում է «Aravot.am»-ը:

Դե, Արսենյանի դեպքում դա նորություն չէ։ Նույն կերպ պահել է Քոչարյանի և Սարգսյանի հանդեպ։ Հենց նեղացնում էին՝ ԱԺ պատերի տակ փնթփնթում էր, թե ինչպիսի արհավիրք է նրանց կառավարումը, որոշ ժամանակ անց «շողուլի էին բերում», և սազն առած նորից սկսում էր գովերգել իշխանություններին։ Այս առումով Արսենյանը չի փոխվել։ Բայց Արսենյանի նկատմամբ ընկալումն է փոխվել։ Անգամ այն մարդիկ, որոնք աշխատել են նրա ենթակայության տակ կամ երբևէ առիթ են ունեցել վերջինիս հետ որևէ տիպի հարաբերություն ունենալ, հիմա հրապարակային ինչ ասես չեն ասում Արսենյանին։ Ճիշտ է, Արսենյանի կյանքում դրանից ոչինչ չի փոխվում, ճիշտ այնպես, ինչպես չի փոխվելու Զոհրաբյանի հայտարարություններից հետո, բայց հանրային գիտակցության մեջ Արսենյանը «մանրից» վերածվում է այս իշխանության Խաչիկ Ասրյանի։ Ծառայելու իմաստով, իհարկե։ Ի դեպ, քանի խոսք է բացվել, ասենք, որ Արսենյանը մենակ չէ։ ՔՊ-ական առանցքային դեմքերից շատերը ինչ ասես չեն ասել Փաշինյանին։ Անզգուշություն են ունեցել մեսինջերներով ասելու իրենց մտածածը։ Դրա հրապարակման օրն էլ կգա։

Գոհար Վեզիրյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ