...

Բա մենք ինչքան ենք շնորհակալ

Բա մենք ինչքան ենք շնորհակալ

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ: Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։ Շնորհակալ եմ Վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար»։

«ՉԻ». Հաշվի առնելով իրողությունները և միտումները՝ մենք էլ ենք շնորհակալ վարչապետին: Միանշանակ կարող էր ավելի վատ լինել:

Օրինակ՝ Գարիկ Սարգսյանը կարող էր նշանակվել դեսպան Մոսկվայում կամ Լոնդոնում: Կարող էր նշանակվել ԱԱԾ պետ կամ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Այնպես որ, շնորհակալ ենք մեծարգո վարչապետին: Բավական սթափ է գնահատել Սարգսյանի կարողությունները և նշանակել պաշտոնի, որում ձախողումը չի կարող ճակատագրական լինել Հայաստանի համար:

Ի՞նչ պետք է անի Սարգսյանը: Առավելագույնը սխալ հասկանա «Գոլդեն Փելեսի» մակերեսը և վաճառի երեք սենյականոց բնակարանի գնով:

Հ.Գ. Խորհուրդ պետական գույքի կառավարման աշխատակիցներին. հանկարծ թվերով չծանրաբեռնեք պարոն Սարգսյանին: Ինչ-որ օբյեկտ ներկայացնելիս չասեք նրա քառակուսի մետրը: Ասեք՝ լավ տարածք է կամ վատը, վերանորոգված է կամ ոչ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1397 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ