...

Եկեք ազգին չկպնենք

Եկեք ազգին չկպնենք

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը հայտարարել է. «Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը»:

«ՉԻ». «Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես և վարունգի` կանաչը: Աղջկա`  կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: ՀՀՇ-ի՝ նախկինը: Ռամկավարի՝ դաշնակը: Դաշնակի՝ հիմարը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար: Փոխխոսնակի՝ խուրդեն: Վարչապետի՝ հաստը: Արտգործնախարարի՝ ծալովին: Ընդդիմադրի՝ փսլնքոտը»:

Վանո Սիրադեղյանի այս հանճարեղ միտքը պետք է լրացնել մեր օրերին: Բա ոնց. դրոշի, անշուշտ, մեծն էլ է լավը, Աղվանի խաչի` ավելի մեծը, կոկորդիլոսի` թռչողը, Պապյանի՝ թռնողը, խոսնակի՝ գյոռմամիշը, աներձագի՝ լալոշը, Էրդողանի՝ մատ թափ տվողը, Պուտինի՝ փրկողը, քռագետի՝ քարտեզը, Իշխանի՝ պնդաճակատը, ընդդիմության՝ բժշկի թուղթը:

Բայց դրոշը լավ բան է: Էն էլ մեծ: Բաբաթին: Ափսոս մենակ, որ միայն Հայաստանի Հանրապետությունում է այս պահին ամենամեծը լինելու: Որ տարածաշրջանի ամենամեծը լիներ, կլինեինք տարածաշրջանի ամենադրոշունակ ազգը: Թեպետ, եկեք ազգին չկպնենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ