...

Վարչապետի տիկնոջ հաջորդ տեսաուղերձը կարող է լինել Մխչյանի գյուղապետի մասին

Վարչապետի տիկնոջ հաջորդ տեսաուղերձը կարող է լինել Մխչյանի գյուղապետի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հակադարձել են Արցախի պատերազմում զոհված տղաների մայրերը։ Շատերը կոպիտ, ոմանք՝ արհամարհանքով, մյուսները՝ նեղացած։ Տիկին Հակոբյանն էլ ուրախացել է, որ սառույցը կոտրվում է, և թեման դանդաղ բացվում է։

Առաջարկում ենք հաջորդ տեսաուղերձի թեման վերստին ձայնագրել «կյանքը շարունակվում է» խորագրի ներքո։ Ճիշտ կլիներ, որ տիկին Հակոբյանը 25 րոպե նվիրեր Վեդու նորընտիր համայնքապետի՝ Գարիկ Սարգսյանի միջոցառմանը։ Հիմնական ատրիբուտիկան կա՝ ռեստորան, շախով պարեր, քաղաքական գնահատականներ և պատերազմից վերածնվող Հայաստան։ Այս անգամ նյութի հերոս կարող է դառնալ Սարգսյանի փարթիի վիդեոյում պարող ջահելությունը։ Արական սեռի ներկայացուցիչներ են, որոնք պարում են ուս-ուսի տված, ոտքները ուժգին գետնին զարկելով, բարձր ոգով և անհոգ կայտառությամբ։ Աննա Հակոբյանը պետք է պաշտպանի այս տղաների պարելու իրավունքը, որովհետև նրանք իրավունք ունեն ապրելու այնպես, ինչպես ուզում են, և որևէ մեկը չի կարող խանգարել նրանց «կայֆը»։ Բա հո չե՞ն մտնելու ծանր բեռի տակ ու մտածեն երկրի, դրա սահմանների պաշտպանության մասին։ Իրենք էլ իրենց «փայ հերոսությունն» են արել՝ ընտրություն են հաղթել, և հիմա կարող են ցանկացած ռեստորանում տոնել այդ նշանավոր առիթը։ Նախկիններն էլ նույն բանը անում էին, ինչո՞ւ պիտի ներկաները չանեն։ Էդ ումի՞ց են պակաս կամ էդ ո՞վ է որոշել, որ հիմա դրա ժամանակը չէ։ Ու Աննա Հակոբյանը պետք է կոչ անի, որ Մխչյանի գյուղապետը վերականգնի այն վիդեոն, որը ոգևորված գցել էր ֆեյսբուք, հետո ջնջել էր, որ մարդիկ չտեսնեն։ Պետք է նրան պաշտպանի հանրային պարսավանքից։ Պետք է շեյր անի այդ վիդեոն, իսկ ՊՈԱԿ-ին հանձնարարի ակտիվորեն քոմենթել այդ տեսանյութը, որովհետև չի կարելի թույլ տալ, որ դանդաղ բացվող թեմաները արագորեն փչանան՝ չծառայելով բուն նպատակին։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ