...

Վեդին արդեն ընդդիմությանն է

Վեդին արդեն ընդդիմությանն է

Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ցուցակը գլխավորելու եմ ես: Գալիս ենք հետևյալ կարգախոսով.

Ուզո՞ւմ ես շենացնել հայրենիքդ,

Սկսիր քո՛ համայնքից»:

«ՉԻ». Այ սա է կոչվում իշխանության կադրային բանկի սով: Մարդը երկու տարուց ավելի մարզպետ աշխատեց, բացի կոկորդիլոսների մասին գիտելիքներից ուրիշ ոչնչով աչքի չընկավ, իսկ հիմա իշխանությունը ամբողջ մարզում կառավարման ընդունակություն ունեցող մեկին չի գտել ու կրկին կանգ է առել սույն պերսոնաժի վրա:

Մարդը, որը գոնե մոտավոր պատկերացում չուներ, թե որքան վարելահող ունի մարզը, հիմա ուզում է շենացնել համայնքը: Ամենայն հավանականությամբ, քանի որ համայնքը փոքր է մարզից, կսկսի կրիա պահելու լոբբինգ անել: Հա ինչ, գիտե՞ք, թե որքան թանկ արժեն դրանք Ֆրանսիայի ռեստորաններում:

Իշխանության համար Գորիսի ու Գյումրիի պարտությունները դաս չեղան: Նրանք նորանոր նվաստացումներ են տենչում: Եթե այդպես չլիներ, չէին առաջադրի Գարիկ Սարգսյանի թեկնածությունը: Մեկի, որը մարզում բացի քմծիծաղից ուրիշ ռեակցիա չի առաջացնում:

Ընդդիմությունն արդեն կարող է Վեդին գրանցել իր ակտիվում. իշխանությունը սեփական դարպասին գոլ է խփել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ