...

Գարիկ Սարգսյան. Ստիպված եմ այս անգամ փչացնել ձեր տոնը

Գարիկ Սարգսյան. Ստիպված եմ այս անգամ փչացնել ձեր տոնը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«168.am կայքում իմ մասին հայտնվել է հերթական ապատեղեկատվություն պարունակող մի նյութ՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերնագրով։ 

Փաստորեն, որոշ լրագրողներ գործում են ֆանտազիայի ժանրում։ Այս անգամ, պարզվում է՝ մազերս չհարդարելու համար ծեծի եմ ենթարկել վարսահարդարին։ Իսկ եթե լուրջ, ապա հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին և իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որևէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը։ Հասկանալի է, որ լուրերը ձեզ համար նոր սենսացիայի առիթ են, բայց այս անգամ թույլ տվեք փչացնել ձեր տոնը։

Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը և, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ