...

Օժիտը հետ են բերում

Օժիտը հետ են բերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«ՉԻ». Սա մեզ մի քիչ հիշեցրեց Մալենկովի պատմությունը: Ստալինի օրոք ԽՍՀՄ-ի ամենաազդեցիկ դեմքերից մեկը Ստալինի մահից հետո դարձավ վարչապետ, բայց հետո ներիշխանական պայքարներում աստիճանաբար կորցրեց դիրքերը, Պոլիտբյուրոյից Խրուշչովը նրան հանեց և ուղարկեց մեր բոլորի սիրելի Ղազախստան՝ մի հատ փոքր քաղաքի ջերմաէլեկտրակայանի տնօրեն:

Հիմա որ նայում ենք Գարիկ Սարգսյանի կենսագրությունը, սինուսոիդի տեսք ունի, ինչպես՝ ԽՍՀՄ շատ հեղափոխական ղեկավարներինը:

2016թ. - դարձել է Նոր Կյանքի համայնքապետ:

2018թ. - առաջխաղացում՝ նշանակվել է Արարատի մարզպետ:

2021թ. - առաջխաղացում՝ նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

2022թ. - դարձ ի շրջանս յուր՝ նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 

Որպես կանոն, նման նշանակումները գլխացավանքից ազատվելու պես մի բան են: Էնքան, որ մի տեղ տեղավորեն: Եթե Վեդիում էլ չստացվի, արդեն պարզ է, թե Գարիկ Սարգսյանին որտեղ են հաջորդ անգամ ուղարկելու. մի հատ կոկորդիլոսոտ երկրում դեսպան են նշանակելու, քանի որ ԵՊՀ-ում միջազգային հարաբերություններ է ավարտել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3768 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ