...

Կոկորդիլոսի արդյունքներ

Կոկորդիլոսի արդյունքներ

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում հաղթած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշել է. «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը»:

«ՉԻ». Սա չի խոսում վեդեցու կամ ժողովրդի իմաստնության մասին: Սա խոսում է մեր քաղաքական դաշտի խղճուկ, ողորմելի վիճակի մասին: Սա խոսում է մեր ընդդիմադիր դաշտի բոբիկության մասին: Ընդդիմությունը 2020թ. պատերազմի պարտությունից հետո... իսկ անցել է արդեն 1,5 տարի, գոնե մի հարցում այդպես էլ ցույց չտվեց, թե ինչով է այլընտրանք իշխանություններին: Բացի հայհոյանքներից, սրան-նրան պիտակավորելուց, իրենց աչքի գերանը տեսնելու փոխարեն ուրիշների աչքի փուշից խոսելուց, որևէ այլ բանով աչքի չեն ընկել:

Թեպետ ժամանակ ունեցել են՝ սթափվելու, այս տարիների եղած-չեղածը վերաիմաստավորելու համար, ունեցել ֆինանսական հսկայական ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ, բայց այդ ամենից մի հատիկ չի օգտագործվել ռացիոնալիզմի դաշտում, սաղ պաթոսախեղդ է արվել:

Բա տարիներ շարունակ իշխանությունների՝ ամենաշատ ծաղրի և քննադատության ենթարկվող մարդկանցից մեկը՝ կոկորդիլոսներով, սկանդալային պատմություններով, մեծամտությամբ, ինքնահավանությամբ, այդքանից հետո ընտրություններում հաղթանակ տանի, իբր ո՞ւմ եք պետք: Մեծ-մեծ խոսելու տեղը գոնե մասնակցեիք ընտրություններին: Դա էլ չեն արել, երևի ասելիք չունենալու պատճառով: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   903 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ