...

Բա ո՞ւմ հայհոյի, եթե ոչ իր կեղեքիչներին

Բա ո՞ւմ հայհոյի, եթե ոչ իր կեղեքիչներին

«Մի օր, երբ այս ամեն ինչը վերջանա, կոլաժ եմ սարքելու հայհոյանքներով նամակների ու գրեմ՝ «սիրո և թավշյա հեղաշրջում»»,- Para tv-ի եթերում ասել է Շուշան Պետրոսյանը:

«ՉԻ». Տիկինն իսկապես օժտված է երկաթյա տրամաբանությամբ: Մի ամբողջ ժողովրդի մեղադրում է հեղաշրջում անելու մեջ և զարմանում, որ առանձին անհատների նյարդերը տեղի են տալիս ու իրեն հայհոյում են: Հեղաշրջում արել են իր հերոսները՝ Քոչարյանը և Սարգսյանը 1998-ին ու մի անգամ էլ՝ 2008-ին: Մի ամբողջ ժողովուրդ չի կարող հեղաշրջում անել, կարող է վերադարձնել այն, ինչ ոմանք գողացել էին: Իսկ վերադարձման գործընթացն էլ ուղեկցի իրավական բոլոր նորմերը պահպանելով:

Հեղաշրջում կլիներ, եթե ժողովուրդը մտներ ԱԺ և ինքնադատաստանի ենթարկեր իր կեղեքիչներին ու ձայնը արհամարհողներին: Դրա փոխարեն ժողովուրդը համբերատար մնաց փողոցներում, որպեսզի Շուշան Պետրոսյանը և ընկերները երբեք չկարողանան որևէ տեղ վիճարկել գործընթացը: Ժողովուրդը չգնաց հեղաշրջման ճանապարհով, և դա էր պատճառը, որ աշխարհը որևէ կասկած չունեցավ գործընթացի լեգիտիմության վերաբերյալ:

Գործընթացն իսկապես թավշյա էր, հակառակ դեպքում Շուշան Պետրոսյանը, որպես խունտայի անդամ, որ բռնազավթել էր իշխանությունը, այսօր կանգնած կլիներ դատարանի առջև և մեծ-մեծ խոսելու փոխարեն խոստովանական ցուցմունքներ կտար:

Ինչ վերաբերում է կոլաժ սարքելուն: Պարապ անձնավորություն է, ինչ ուզենա՝ կանի: Բայց, միևնույն է, անցած մեկուկես տարվա լավագույն կոլաժը մնում է անհայտ հեղինակի ստեղծագործությունը. Շուշան Պետրոսյանն ամեն օր զարթնելով՝ կորցնում է իր հերթական հերոսին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ