Պահպանեք անվտանգության կանոնները՝ Շուշան Պետրոսյանից
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, դեկտեմբերի 14-ին, Ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
«ՉԻ». Սա այնպիսի լուր է, որի կողքով անցնել հնարավոր չէր: Թեպետ այսօր արդեն Շուշան Պետրոսյանը մեր ուշադրության կենտրոնում հայտնվել էր:
Բանը երևի եղել է այսպես: Դե, գիտեք, Շուշան Պետրոսյանը Վազգեն Մանուկյանին կոչ էր արել վերջ տալ բարեկիրթ հավաքներին, այս իշխանությունների հետ այլևս նեյնիմ-նեյնիմ չանել:
Ու այս կոչից հետո, խիստ վճռականորեն և հաստատակամ կերպով գնացել է «Արմենիա» խանութ: Այնտեղ մի կնոջ է տեսել, որն իր շարժուձևով Նիկոլ Փաշինյանի աջակից է հիշեցրել:
Երգչուհին բացականչել է. «Ո՛չ բարեկիրթ մեթոդներին» ու տուր թե կտաս այդ կնոջը: Այդ կինը փորձել է դիմադրել, բայց, բնականաբար, ուժերն անհավասար են եղել. այնուամենայնիվ, կռվի մասնակիցները քաշային տարբեր կարգերում են հանդես եկել:
Այնպես որ, եթե էս քանի օրը Շուշան Պետրոսյանին տեսնենք, առնվազն 14 մետր տարածություն պահեք, թե չէ դռբի տակ կընկնեք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: