«Այս բարեկիրթ հավաքներին ե՞րբ եք վերջ տալու». Շուշան Պետրոսյանը՝ Վազգեն Մանուկյանին:
«ՉԻ». Վազգեն Մանուկյանը և 17-ը օգտագործում են 2018 թվականի ընդդիմության կիրառած ամբողջ գործիքակազմը՝ ցույցեր, երթեր, ճանապարհների փակում, պատգամավորների տներ այցելություններ և այլն: Թե ուրիշ ինչ է ցանկանում Շուշան Պետրոսյանի սիրտը, դժվար է ասել:
Թեպետ հեչ էլ դժվար չէ՝ արյուն: Շուշան Պետրոսյանը ցանկանում է, որ արյուն թափվի, որպեսզի դա շահարկելու նոր հորիզոններ բացվեն:
Եվ ամենևին պատահական չէ, որ 17-ը իրենց ներկայացուցիչ է ընտրել հենց Վազգեն Մանուկյանին: Հիշյալ գործիչը առաջինն էր մեր նորանկախ պատմության մեջ, որ գնաց արյուն թափելու ճանապարհով, և հիմա նրան են ընտրել, որ նախորդ ձախողված փորձից հետո ևս մեկ անգամ ռևանշի փորձ ունենա:
Ամեն դեպքում, եթե առաջիկայում Վազգեն Մանուկյանը չանի Շուշան Պետրոսյանի սրտի ուզածը, խորհուրդ ենք տալիս երգչուհուն նախաձեռնողականություն ցուցաբերել: Շուշան Պետրոսյանը մարող ցույցերին նոր ոգևորություն կտա, եթե արաբական գարնան նման բենզին լցնի վրան և դիմի ինքնաայրման՝ բողոքելով Փաշինյանի իշխանության մնալու դեմ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: