«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում՝ այս տարվա օգոստոսի 20-ից բարձրագույն կրթություն չունեցողներն այլևս չեն կարող աշխատել որպես ուսուցիչ։ Եթե, իհարկե, կամավոր ատեստավորում չանցնեն։
Փաստորեն առանց բարձրագույն կրթության վարչապետ աշխատել կարելի է, իսկ ուսուցիչ՝ ոչ։ Այս անարդարությունը վերացնելու համար Նիկոլ Փաշինյանին առաջարկում ենք մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին։ Իսկ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկում ենք հատուկ պրն Փաշինյանի համար կազմել այնպիսի թեստ, որտեղ որևէ հարց չլինի այն մասին, թե որքա՞ն է, ասենք, ՀՀ տարածքը, ո՞վ և ո՞ր դարում է տվել կադաստրի թուղթը, քանի՞ տոկոս է կազմում աննախադեպ 12,5 տոկոսանոց տնտեսական աճը, եթե «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով, որքա՞ն կավելանա ՀՀ բնակչությունը «խաղաղության համաձայնագրի» ստորագրման դեպքում, եթե Արցախում ապրում է 120 հազար մարդ, եթե վարչապետն ունի 300 թիկնապահ, իսկ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, քանի՞ թիկնապահ կա Հայաստանում, և այլն։