...

Բալասանյանի՞ն են խաբել, թե՞ ինքն է խաբում

Բալասանյանի՞ն են խաբել, թե՞ ինքն է խաբում

Այսօր Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Նախօրեին թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հրապարակել է սոցիոլոգիական հարցումների արդյունքներ: Ըստ դրանց՝ ինքը առաջին հորիզոնականում է և ունի շուրջ 32 տոկոս աջակցություն:

«ՉԻ». Մի քանի ժամից ակնհայտ կդառնա՝ Բալասանյա՞նն էր խաբում, թե՞ իրեն էին խաբել: Հաշվի առնելով նրա քաղաքական գիտելիքները՝ երկու տարբերակներն էլ բացառված չեն:

Բալասանյանը պետք է հասկանար, որ իմաստ չունի Երևանից ժամանած տարատեսակ ադեկվատների ու պիցցայակերների շրջանում սոցհարցում անցկացնել: Եթե Երևանից հասել են Արցախ, ուրեմն իր կողմից են, ցավոք ընտրելու իրավունք չունեն:

Եթե Բալասանյանը մի փոքր տարրական գիտելիքներ ունենար սոցիոլոգիայից, ապա կիմանար, որ 260 հոգու հարցումը որևէ գիտական հիմք չունի: Առնվազն պետք է հարցնել 1000 հոգու, որ քիչ թե շատ մոտ լինի իրականությանը և արժեքավոր լինի վերլուծության համար:

Ինչևէ, մի քանի ժամից ակնհայտ կդառնա, որ հերթական անգամ մսխեցին Ռոբերտ Քոչարյանի փողերը՝ ցուցադրելով, որ նա չունի աջակցություն ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ