...

Բան չմնաց

Բան չմնաց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ասել է. «Եթե մենք մեկ-երկու տարի ճիշտ կառավարենք, կկարողանանք ապահովել ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ գոյությունը»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ նույն բանը երկու տարի առաջ է ասել: Որ եթե Հայաստանը մի երկու տարի դիմանա, ապա հետո պրոբլեմ չի լինի:

Երկու տարին անցավ, համարենք, որ դիմացել ենք, բայց պրոբլեմները դրանից չեն վերացել: Էլի մեկ-երկու տարվա կյանք է խոստացվում, եթե չդիմանանք: 

Դեռ չգիտենք՝ երկու տարի հետո մեզ ինչ է սպասվում, բայց եթե տարածքներ հանձնելու ու կորցնելու այս դինամիկան պահպանվի, մի գեղեցիկ օր էլ Փաշինյանը հայտարարելու է ոչ թե Հայաստանի, այլ հայերի գոյության անհրաժեշտության մասին: Իհարկե, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ