ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասել է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»:
«ՉԻ». Լավ բան է ասում Լենա Նազարյանը, բայց լրիվ հակառակ կողմից: Պետք է ասեր՝ շանս կա, որ Թուրքիան մեր հետ թշնամություն չանի: Որովհետև հիմա Թուրքիան է որոշում՝ մեր հետ բարեկամությո՞ւն անի, թե՞ թշնամություն: Ներկայիս Հայաստանը որոշելու բան չունի: Հայաստանը հիմա որոշումները ի գիտություն ընդունողի կարգավիճակում է:
Թուրքերի հետ բարեկամություն անելու շանսերից խոսողը չի գնում, օրինակ, պատերազմից առաջ Սևրի պայմանագրի մասին հոխորտում: Այ, այդ ժամանակ գուցե շանս կար, որ նրանց հետ թշնամանք չլիներ: Համ Սևրի պայմանագրի հարց եք բարձրացնում, համ էլ Թուրքիայից բարեկամություն մուրո՞ւմ: Այդպես չի լինում:
Այնպիսի տպավորություն է, որ երկու տարի է` այս իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելու համար տառապել են, ուշքները գնացել է նրանց հետ բարեկամություն անելու համար, հիմա դա տվել է իր պտուղները: Քիչ է մնում, ասեն՝ ի՞նչ կլինի, էս քանի օրը Թուրքիայի հասցեին բան մի ասեք, էդ շանսը չկորցնենք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: