...

Բավական է հանրությանը հայտնի կենդանու տեղը դնեք

Բավական է հանրությանը հայտնի կենդանու տեղը դնեք

Իշխանություններին հարող, նորահայտ Civic.am կայքը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ստո՞ւմ է․ ինչպե՞ս է ՍԴ խորհրդակցական սենյակի գաղտնիքը հասանելի դարձել նրան» գլխագրով նյութ է հրապարակել: Հրապարակման մեխը նրանում է, որ «Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը»։ Մինչդեռ ՍԴ որոշումից րոպեներ հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է Սահմանադրական դատարանի կողմ ձայները և 0 դեմը»։

«ՉԻ». Ինչպես ասում են՝ երեխան մեծացել է բութ ու շատակեր: Դա միանշանակ վերաբերում է իշխանական քարոզչամեքենային: Այսինքն՝ ցանկանում են հանրության ուշադրությունը շեղել այն խայտառակ փաստից, որ ձախողեցին Սահմանադրական դատարանի բարեփոխումները, չկարողացան ազատվել նախկին իշխանությունների կողմից այնտեղ ներդրված խամաճիկներից, իրենց հերթին բարձր դատարանի անդամ դարձրին Խունդկարյանի ու Վաղարշյանի նման կերպարների, իսկ հիմա Քոչարյանի փաստաբանին մեղադրում են, թե ինչպես է իմացել՝ ով ոնց է քվեարկել:

Շատ չտանջվեք, հարկատուների հաշվին մասնավոր խուզարկուներ չվարձեք. պարզապես զանգահարել է Հրայր Թովմասյանին և իմացել քվեարկության արդյունքները: Կարող էր զանգահարել նաև Արևիկ Պետրոսյանին կամ 8-ից ցանկացած մեկին, խնդիր չկար: Այդ մարդիկ սիրով կպատասխանեին Քոչարյանի փաստաբանի հեռախոսազանգերին: Բայց կրկնում ենք՝ մեղավորը իրենք չեն, մեղավորը դուք եք, որ ձախողեցիք շուրջ մեկ տարի տևած բարեփոխումը:

Բավական է ձեր քաղաքական և իրավական իմպոտենտությամբ հանրությանը հայտնի կենդանու տեղը դնեք: Ի՞նչ կարևոր է, թե ինչպես է իմացել՝ ով ոնց է քվեարկել, կարևոր է, որ ևս մեկ անգամ ի ցույց դրեցիք ձեր ապիկարությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ