...

Բայց ինքը բավարարված է

Բայց ինքը բավարարված է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվականի» արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, ասել է. «Սխալվում է պարոն Լավրովը: ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին»:

ՉԻ.- Լավ, Լավրովին մի կողմ թողնենք: Բայց ստացվում է, որ Արցախի կորուստը բավարարել է հայ ժողովրդի շահերին: Որովհետև ՀՀ իշխանության քաղաքականությունը հանգեցրել է Արցախի կորստին:

Պատերազմն էլ է բավարարել հայ ժողովրդի շահերին: Հայաստանի սահմանամերձ տարածքների կորուստն ու հանձնումը... դե, ՀՀ քաղաքացիները քնում, վեր էին կենում այդ երազանքից:

Ընդհանրապես, ըստ Անդ. Քոչարյանի, հայ ժողովուրդը մազոխիստ է, որը գերագույն հաճույք է ստանում աղետներից, զոհերից, կորուստներից, իրեն դուր է գալիս նվաստացած կարգավիճակը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ