...

Բայց շատ համառն է

Բայց շատ համառն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում իր ելույթում ասել է. «Երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»:

«ՉԻ». Աճպարարը մտնում է կրկեսի արենա, հանդիսականներին հայտարարում է, որ հիմա անհավանական ֆոկուս կանի: Գրպանից հանում է մի շիշ, հայտնում է, որ շշի մեջ է մտնելու: Ամբողջ դահլիճը քարանում է, սպասում ֆոկուսին: Աճպարարը շիշը վերցնում է, մատը մտցնում մեջը, սկսում տնքալով մատը խորը մտցնել: Մի քանի րոպե տանջվելուց հետո մատը շշից հանում է և հոգոց հանելով ասում. «Չէ, չստացվեց»:

Արդեն 6 տարի է, Փաշինյանը մեզ հայտարարում է, որ անհավանական բարեփոխումներ է անելու՝ այս ոլորտն է զարգացնելու, Արցախն է մեզանով անելու, Հայաստանն է դարձնելու գազան, ու ամեն անգամ, երբ տապալվում է, հոգոց հանելով ասում է՝ չէ, չի ստացվում: Ու որ հարցնում ես, թե էս ինչ արիր, անվրդով պատասխանում է՝ ի՞նչ իմանայի, որ չի ստացվի: Համոզված չէի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ