«Վարչապետն ուզում է ՍԴ-ն համալրել իր կրնկի տակ եղած դատավորներով, ինչն անընդունելի է: ԲՀԿ-ն իր բոյկոտով իշխանությանը հնարավորություն չի տալիս հանրաքվեն սև-սպիտակի դաշտ տեղափոխելու: Սա չպետք է լինի հեղափոխության վստահության հանրաքվե: Իշխանությանը պետք է հակահերոս, որ հանրության ներքին բնազդները սնեն այդ կերպարով»,- Armnews-ի եթերում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
«ՉԻ». Ըստ Ծառուկյանի կուսակցի՝ իշխանությունը անում է շատ վտանգավոր և գրեթե հանցավոր տարրեր պարունակող քայլեր, բայց չգիտես ինչու ամենամեծ ընդդիմությունը քաշվել է մի կողմ և չի պաշտպանում պետության ու հանրության շահերը: Ինչու անգամ չմասնակցեց քվեարկությանը և իր դիրքորոշումը չհայտնեց իշխանության քայլերի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» կարող էր կասեցնել իրենց կարծիքով ապօրինի գործընթացը, բայց ցուցաբերեց թուլամորթություն և քաշվեց մի կողմ:
Ինչ վերաբերում է իրենց չմասնակցությամբ սև ու սպիտակի դաշտ չտեղափոխվելու հնարավորություն ընձեռնելուն: ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցում, բայց առավոտից երեկո իր բոլոր ռեսուրսներով պայքարում է ԱՅՈ-ի դեմ: Եվ հանրության համար առանձնապես գաղտնիք չէ, որ այդ կուսակցությունը այդպիսով սպասարկում է «սևերի» շահերը:
Կարելի է 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել: Եթե ԱՅՈ-ն հաղթի, ԲՀԿ-ն հաջորդ օրը հայտարարելու է, թե տեսաք, մենք չխանգարեցինք, չդիմեցինք ՍԴ, և ժողովուրդը հաղթեց: Եթե պարտվի ԱՅՈ-ն, ԲՀԿ-ն հաջորդ օրը ամբողջ թափով հարձակվելու է իշխանության վրա:
Բայց ժողովուրդը վաղուց է հասկացել ԲՀԿ-ի էությունը և դժվար թե թույլ տա, որ կրկին հաճույք ստանան և կույս մնան: