...

Բլից-վիրտուալ. Լենա Նազարյան

Բլից-վիրտուալ. Լենա Նազարյան

- Բարև ձեզ, տիկի՛ն Նազարյան: 

- Բարև ձեզ:

- Կարելի՞ է մի քանի հարց տալ:  

- Ոչ: 

- Ինչու՞ : 

- Ինձ դուր չի գալիս ձեր ձայնագրիչը: 

 - Ձայնագրիչ չի, հեռախոս է:  

- Ի՞նչ ֆիրմայի արտադրության է:

- Huawei: 

- Ես այդպես էլ մտածեցի, ինձ դուր չեն գալիս նրանց տեսախցիկները, հարցազրույց չեմ տա:

- Ինչ եք ասում, գիտե՞ք քանի մեգապիկսել է տեսախցիկը: Լավ, չեմ նկարի: Բայց մի քանի հարց տամ: Ի՞նչ կարծիքի եք Ամուլսարի վերաբերյալ:

- Մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի բալանսավորված շահը:        

- Ի՞նչ է դա նշանակում:

- Գիտեք, ցավոք սրտի, իմ հեռախոսի մարտկոցը նստավ, և ես չկարողացա շարունակել հետևել վարչապետի լայվին:

- Տիկի՛ն Նազարյան, ձեզ մեղադրում են, որ նախկինում հաճախ եք մասնակցել բնապահպանական շարժումներին, իսկ այժմ կարևորություն չեք տալիս:

- Գիտեք, զարմանում եմ այդ քննադատության տրամաբանության վրա: Նախկինում հաճախ այցելում էի կարաոկե բարեր: Ինչ, հիմա նույնպե՞ս պարտավոր եմ ամեն օր այցելել կարաոկեներ:

- Ի՞նչ կասեք կառավարության դատաիրավական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ:

- Գիտեք, ինձ պարզապես սարսափեցնում է ձեր պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Ախր, ընդամենը երկու րոպե առաջ ասացի` հեռախոսիս մարտկոցը նստել էր, և ես չկարողացա դիտել վարչապետի լայվը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ