...

Բլից-վիրտուալ. Դավիթ Բաբայան

Բլից-վիրտուալ. Դավիթ Բաբայան

- Բարև Ձեզ, պարո՛ն Բաբայան: 

       - Բարև Ձեզ:

Ի՞նչ կարծիքի եք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիտորդական առաքելության մասին:

       - Գիտեք, Ռուբեն Հախվերդյանի մասին պետք է ասեմ:

- Բայց իմ հարցն ուրիշ թեմայի մասին էր:

       - Կապ չունի: Ես ամեն անգամ նրան պետք է հիշեմ, որ հայ ժողովուրդը մոռանա նրան:

Այնուամենյանիվ, ողջունո՞ւմ եք այդ առաքելությունը:

       - Թող գան:

- Այսինքն՝ ողջունո՞ւմ եք:

     - Ասում եմ՝ թո՛ղ գան, բայց հիշեն՝ ոչ մի նվաճող հաջողության չի հասել Արցախում:

- Բայց նրանք գալիս են ոչ թե նվաճելու, այլ ընտրությունները մոնիթորինգ անելու:

    - Գիտեք՝ ոչ մի Հախվերդյան չպետք է խաթարի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Իսկ իմ ինֆորմացիայով Հախվերդյանը մի անգամ երգել է նաև Սորոսի կազմակերպած հանրահավաքին:

- Ինչպե՞ս  կմեկնաբանեք, որ Ստեփանակերտի հանրահավաքի  ժամանակ Բակո Սահակյանին սուլեցին:

    - Ստոր հերյուրանքներ են: Դա Հախվերդյանի կազմակերպածն էր, բերել էր դինամիկներ և բարձրախոսներ ու միայնակ սուլում էր:

- Սամվել Բաբայանի ստորագրությունների մասով ի՞նչ կասեք:

    - Մենք պարզել ենք. դրանք բոլորը կեղծ են: Մեկ մարդ է դրանց տակ ստորագրել, և այդ մեկ մարդու անունն է Ռուբեն Հախվերդյան:

- Շնորհակալություն Ձեզանից և Ռուբեն Հախվերդյանից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ