...

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

Բլից-վիրտուալ. Սերժ Սարգսյան

- Պարոն Սարգսյան, ի՞նչ կարծիքի եք Միքայել Մինասյանի բացահայտումների վերաբերյալ:

- Չգիտեմ, ես շատ անհանգստացած եմ նրա առողջական վիճակով: Իսկ եթե առողջ է, բայց որոշել է ինձ փուռը տալ, ապա թող երբեք չմոռանա, որ ես Երրորդ հանրապետության կոմպրոմատների արքան եմ: Այնպես փուռը կտամ, որ բանտի խոհանոցից դուրս չի գա:

- Բայց կարծես թե նա ձե՛զ չի մեղադրում, այլ Նիկոլ Փաշինյանին:

- Վերջացրեք, ես երեկ չեմ ծնվել: Գիտեմ՝ ինչ եմ ասում: Այդ երիտասարդին ես հարյուր անգամ զգուշացրել եմ՝ նայի վարունգը թարս չբուսնի:

- Միևնույն է, չենք հասկանում, նա ձեր անունը երբեք չի տալիս, միայն Նիկոլ Փաշինյանի անունն է տալիս:

- Ինչ կապ ունի: Իմ անունը չի տալիս, բայց սխեմաների հեղինակային իրավունքն էլ հո չե՞ն կարող գողանալ ինձանից: Երկու տարի է, փորձում են վարկաբեկել իմ վաստակը, բայց բաներ կան, որ չեն կարող գողանալ ինձանից:

- Եթե դուք ճիշտ եք, ապա կբացատրե՞ք, թե ինչու է նա այդպես վարվում: Չէ՞ որ դուք միշտ աջակցել եք նրան:

- Մանկուց էլ նա այդպիսին էր. եթե չէինք տալիս իր ուզած խաղալիքը, կարող էր երկար քեն պահել և, ասենք, դրսում պատմել ընտանեկան գաղտնիքները: Մինչև հիմա նա համոզված է, որ կարող էի իշխանությունը իրեն տալ, բայց չտվեցի, այստեղից էլ նրա հիշաչարությունը:

- Փորձե՞լ եք հետը խոսել:

- Ինչպե՞ս խոսեմ, մտել է խոհանոց, փակել դուռը, պահարանը շրջել դռան կողմը և անընդհատ ահաբեկում է մեզ: Տատուս ասած, անգամ չգիտեմ, որ դուռը բացի՝ ինչքան կխփեմ: Հայրական ապտակով կբավարարվեմ, թե ինչքան ուզեմ՝ այդքան կխփեմ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ