...

Բլից-վիտուալ. Վիտալի Բալասանյան

Բլից-վիտուալ. Վիտալի Բալասանյան

- Պարոն Բալասանյան, ի՞նչ կարծիքի եք ԱՄՆ-Իրան հակամարտության մասին:

- Ամեն ինչում մեղավոր են ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոսը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը:

- Պոմպեոս չէ, Պոմպեո է նրա ազգանունը:

- Դուք ո՞վ եք, որ ուղղեք Արցախի հերոսին: Սպասեք, առաջիկա օրերին Իրանը այնպես կհարվածի, որ Պոմպեոսը մի քանի անգամ ազգանունը կփոխի:

- Այնուամենայնիվ, ի՞նչ կանխատեսումներ ունեք: 

- Ամեն ինչ սկսվեց Քոչարյանի և մյուս հերոսների նկատմամբ հալածանքներից: Սորոսը դա սկզբում Հայաստանում փորձարկեց, տեսավ, որ տարածաշրջանում հասարակությունները հերոսներին հետապնդում են, հիմա էլ անցավ Սուլեյմանիին:

- Նախկինների մեդիան այնպես է ներկայացնում, որ սպանված գեներալը օգնել է մեզ Արցախյան պատերազմի ժամանակ: 

- Իհարկե օգնել է: Ցուրտ ու մութ տարիներին, երբ Հայաստանի ղեկավարներն ապրում էին շվայտ կյանքով, իսկ մենք՝ ես, Քոչարյանը, Սարգսյանը, Ղարամյանը, կռվում էինք Ադրբեջանի դեմ, քանիցս զանգել ենք Սուլեյմանիին, ինքը միշտ օգնել է մեզ:

- Ինչո՞վ է արտահայտվել այդ օգնությունը: 

- Քանիցս ֆուջիկա, մոմ, չոր սպիրտ և քաղցրավենիք է ուղարկել: Չլիներ այդ օգնությունը, մենք շատ վատ վիճակում կհայտնվեինք: Բոլորը գիտեն, որ Հայաստանից օգնություն չկար, իսկ երիտասարդ Փաշինյանը փողոցներում պահանջում էր, որ հանձնվենք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3682 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ