Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Խուճապը ռեժիմի մեջ է: ԿԲ դիմաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների հետ հանդիպելուց հետո Փաշինյանի ռեժիմը ՊՈԱԿ-ի ֆեյքերին ֆաս հրաման տվեց: Հիմա էս ֆեյքապահներն իրենց կոտորելով ֆեյսբուքի բոլոր հնարավորություններով հարձակվել են «Հայրենիք»-ի վրա: Խղճուկներ, ինչի՞ եք թաքնվում: Ֆեյքերի կառավարություն...»:
«ՉԻ». Չգիտենք՝ վերջում նախկին իշխանությունները պատժվելու են իրենց հանցագործությունների համար, թե՝ ոչ: Դատախազությունը, ՀՔԾ-ն և մյուս իրավապահ մարմիններն առանձնապես չեն շտապում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, բայց գոնե ԲՈԿ-ը ուշադրություն դարձնի նրանց գործունեությանը և բացահայտի, որ սեփական քաղաքական հռետորաբանության փոխարեն զբաղված են պլագիատով:
Փոխանակ նստեն և մտածեն, թե ինչ բառերով քննադատեն գործող իշխանությանը, հեշտ տարբերակ են գտել. թերթում են իրենց ժամանակների ընդդիմության լիդերների ելույթները, քոփի փեստ են անում՝ փոխելով միայն անունները:
Բաբայանը ինքը ֆեյքերի կառավարության սպասավոր էր, և դա ակնհայտ դարձավ 2018 թվականի գարնանը, երբ իբր հաղթանակ տարած քաղաքական ուժի համար անգամ 1000 մարդ դուրս չեկավ փողոց: Մինչդեռ ինքը և ընկերներն այդ օրերին բուռն գործունեություն էին ծավալում ֆեյսբուքում՝ համոզելով, որ իրենք մեծամասնություն են:
Մի պարզ օրինակով կարելի է բացատրել, որ ֆեյքերի ծառայությունից օգտվելու թուլությունը հիմա էլ է Բաբայանի կուսակցության գործիքակազմում: Միևնույն լուրը «Հայրենիք» կուսակցության մասին արժանանում է գրեթե 100 տոկոսանոց հակադիր վերաբերմունքի՝ կապված, թե որ լրատվամիջոցն է այն հրապարակել: Իսկ դա ունի շատ հասարակ պատճառ: Որոշ լրատվականների հետևում են, իսկ որոշ լրատվականներ աչքաթող են արված: Բացի դրանից, որոշ լրատվականներ գործում են էթիկայի սահմաններում և հեռացնում են «Հայրենիք» կուսակցության ֆեյքերի հայհոյախառն մեկնաբանությունները: Արդյունքում ֆեյքերի տիրակալները ժամանակի ավելորդ վատնում են համարում այդ լրատվամիջոցներին հետևելը և «հասարակական կարծիք» ձևավորելու փորձերը:
Իմիջիայլոց, ֆեյքերի մասին խոսելուց առաջ, Բաբայանը ճիշտ կանի փոխի իրենց ֆեյքերի պրոֆիլի նկարները: Չգիտես ինչու Վանեցյանին պաշտպանող բոլոր ֆեյքերը շեկ մազեր և հաստ շուրթեր ունեն: Հասկանալի է, որ ֆեյքերի նկարներն ընտրելիս հիմքում դրել են իրենց անձնական ճաշակը, բայց շատ են չարաշահել: Միգուցե մի երկու «ծեր տղամարդ» էլ փորձի պաշտպանել Վանեցյանին: