«Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, էլի ես սուտ դուրս եկա». Նիկոլ Փաշինյան, 27.06.2023:
«ՉԻ». Տեսել եք, չէ՞, որ պղպջակները ջրի երես են դուրս գալիս, ու էդ ձենը. բըլթ, բըլթ, բըլթ:
Որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, նույն էֆեկտն է. ստերը ջրի երես են դուրս գալիս, ու բըլթ, բըլթ, բըլթ: Մի հատ չի, երկուսը չի, բըլթոցների շարան է:
Որպեսզի հերթական անգամ սուտ դուրս չգար, կարող էր Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը ձայնագրեր: Քավ լիցի, նախկինում այնպիսի տեղ է աշխատել, դրա բոլոր ձևերը գիտի՝ ոնց, որտեղ:
Չնայած, առանց դրա էլ էնքա՜ն իրար հակասող մտքեր է հայտնել այս հինգ տարվա մեջ: Հենց ինքն է իրեն բազմիցս հերքել: Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ այնքան չի բռնել, որքան Նիկոլ Փաշինյանը:
Բըլթ-բըլթ-բըլթ. էս ի՞նչ ձեներ են, երևի հիմա ինչ-որ տեղ խոսում է: