ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի ուղերձին ու հայտարարել, թե նրա կողմից «մեր փրկության ծածանած դրոշն էլ թույլ չտանք, որ զավթիչները նորից կոխրճեն», իսկ որպեսզի «մարդկանց մեջ արթնացած հույսի ու ոգևորության չափաբաժինն ավելանա»՝ խորհուրդ է տվել լսել 2018-ից առ այսօր Սերժ Սարգսյանի հնչեցրած բոլոր մտքերը։
Կարելի էր, իհարկե, հնչեցրած մտքերը լսելու փոխարեն կատարած քայլերը վերլուծել։ Սկզբում՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», հետո՝ ՀՀԿ-ական պատգամավորներին տրված հանձնարարություն Նիկոլի վարչապետության համար անհրաժեշտ ձայներն ապահովելու վերաբերյալ, հետո՝ մասնակցություն հետկապիտուլյացիոն արտահերթ ընտրություններին ու դրանց արդյունքների լեգիտիմացում, հետո՝ խմբակցության փաստացի վերացում և պասիվություն․․․
Չնայած՝ էս ինչե՞ր ենք խոսում։ Կարևորը՝ որ փրկության դրոշն այլևս անծածան չէ, Սերժ Սարգսյանը վերջապես որոշեց ծածանել այն, հետևաբար՝ փրկությունը մոտ է։ Ի վերջո խոսքն իր նախկին «հաճախորդի» մասին է։ Մնում է, որ վերջապես բացահայտի դեռևս մինչև 2018-ը իր և հաճախորդի միջև կայացած կոմերցիոն գործարքի մանրամասները։