«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին և գրել. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի:
1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս:
Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի»:
«ՉԻ». Մարդ ասում է, սաղ թողնի, գնա Հեռվաշեն, հանգի՜ստ ապրի: Էս ի՞նչ կուպե ենք ընկել: Էս ո՞ւմ հետ գործ ունենք:
Իմիջիայլոց, չգիտեինք էլ, որ Վահագն Ալեքսանյանը ՔՊ փոխնախագահն է: Էս տեմպերով շուտով այդ պաշտոնում Հովիկ Աղազարյանին էլ կտեսնենք:
Էս, ինչ որ գրել է ՔՊ փոխնախագահը, այստեղից-այնտեղից հավաքել է, շարել ու հրապարակել, բայց իրականում չի էլ հասկանում՝ որը ինչ է: Հակառակ դեպքում գոնե կիմանար, որ 1996-ին միջազգային հանրությունը ոչ մի բան չի արձանագրել, արձանագրողը պիտի լիներ Լիսաբոնի գագաթաժողովը, բայց չի արձանագրել, քանի որ Հայաստանը վետո էր դրել օրակարգում դրված փաստաթղթի վրա:
Մյուս կողմից՝ թող Օսկանյանը Ալեքսանյանին պատասխանի: Ձեր երկուսի եփած բորշչն է, դուք վայելեք: