...

Ծառուկյանն էլ չի հավատում իր բռնած գործի հաջողությանը

Ծառուկյանն էլ չի հավատում իր բռնած գործի հաջողությանը

Վերջ, վերջապես հայտնի եռյակը իր մեջ ուժ գտավ և ավետեց պատմական հուժկու հանրահավաքի օրը: Դե ինչքան կարող էին տարատեսակ ծաղրածուների հետևում թաքնվել: Վահան Բաբայանը և Խաչիկ Ասրյանը պարզապես թնդանոթի միս էին: Եվ հիմա հայտնի զույգը՝ Քոչարյանը և Սարգսյանը, ստիպված են մարտի ուղարկել հին գվարդիային՝ «Բարգավաճին», դաշնակներին և վերջերս «էլիտար» ստորաբաժանում տեղափոխված Վանեցյանին:

Բայց փորձենք հասկանալ, թե մարտի նետվածները որքան են հավատում գործի հաջողությանը:

Այս օրերին Ծառուկյանը հանդիպումներ է կազմակերպում ազգաբնակչության հետ: Իհարկե, դրանք աչքի չեն ընկնում մարդաշատությամբ, ականատեսների վկայությամբ 1-2 ավտոբուսով մարդիկ են բերում և Ծառուկյանի ելույթից անմիջապես հետո վերադարձնում այնտեղ, որտեղից վերցրել են, սակայն դա չէ էականը:

Էականը Ծառուկյանի հռետորաբանությունն է, և խոստումները: Ինչ է ասում «Բարգավաճի» առաջնորդը: Ճգնաժամ է, մարդկանց պետք է օգնել և որպես դեղատոմս՝ առաջարկում է յուրաքանչյուր ընտանիքի բաժանել 4 հազարական դոլար գումար: Մի բան, որ անգամ ԱՄՆ-ն իրեն թույլ տալ չի կարող: Թրամփը, որ վերընտրվելու մեծ ցանկություն ունի, նման խոստումներ չի տալիս՝ հասկանալով, թե դրանք որքան անիրատեսական են և որքան վատ հետևանքներ կունենան իր վարկանիշի համար: Եթե Ծառուկյանը մի փոքր իրատեսական համարեր իշխանափոխության հնարավորությունը, նման խոստումներ չէր տա: Ինքը հասկանում է, որ իր իշխանության գալու հավանականությունը մոտ է զրոյին, ուստի տալիս է խոստումներ, որոնք երբևիցե իր պատասխանատվության առարկան չեն դառնալու:

4000 դոլար խոստանում է մի մարդ, որը սեփական աշխատողներին մարտ ամսին թողեց առանց մի կոպեկ գումարի: 100-ական դոլար տվեց Շանգրի-Լայի դիլերներին՝ պայմանով, որ աշխատանքները վերականգնվելուց հետո պահումներ է անելու աշխատավարձից: Այսինքն՝ ավելի ժլատ գտնվեց, քան պետությունը, որը չաշխատող քաղաքացիներին միանվագ 68000 դրամ վճարեց: Եվ դա այն պայմաններում, որ նույն պետությունը տարիներ շարունակ չէր ստացել Ծառուկյանի բիզնես գործունեության արդյունքում առաջացած հարկերը:

4000 դոլար է խոստանում մեկը, որը մարտ ամսին 25000 դրամով բարձրացրեց «Առինջ մոլի» տաղավարների վարձակալության գինը, իսկ այնուհետև հասկանալով, որ բողոքի ալիք է բարձրանում՝ ստիպված չեղարկեց որոշումը:

Այնպես որ՝ Ծառուկյանն էլ առանձնապես չի հավատում իր բռնած գործի հաջողությանը, դրա համար էլ անիրականանալի խոստումներ է շռայլում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ