...

Ծառուկյանը Վատիկան էլ կկառուցի

Ծառուկյանը Վատիկան էլ կկառուցի

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Ներկայումս արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Այս մասին գրել է «Փաստ» թերթը՝ նշելով, որ «առաջարկների մեծ մասը միտված է արձանային համալիր կառուցելուն, որն իր մեջ ամփոփելու է Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և աշխարհի քրիստոնյաների միաբանության խորհուրդն է պարունակելու»:

Փաստորեն Քրիստոսի արձանով չի վերջանալու պատմությունը։ Արձանային համալիր ենք ունենալու՝ աստվածաշնչյան փիլիսոփայությամբ։ Կարող է մինչև փետրվարի 20-ը «մեգանախագծի» պրոդյուսորը հայտարարի, որ նոր Վատիկան են ստեղծելու Հայաստանում։ Հաստատ Բրազիլիայի Քրիստոսի արձանը ավելի քիչ զբոսաշրջիկ այցելուներ ունի, քան Վատիկանի մայր տաճարը Վատիկանում։ Դե, եթե ելակետը Հայաստան զբոսաշրջիկներ բերելն է, ապա Վատիկանի գաղափարը նաղդ աշխատող է։ Մինչդեռ կային ժամանակներ, երբ Ծառուկյանի այսօրինակ «կրեատիվ գաղափարները» բացառապես քաղաքական կյանքում էին իրացվում։ Արդեն սովորել էինք։ Պատկերացրեք՝ անգամ հանդուրժում էինք։ Իսկ հիմա Ծառուկյանը մտնում է մշակութային դաշտ։ Դաշտը մտավորականները անտեր են թողել, Ծառուկյանն էլ որոշել է թափուր տեղը իրենով լցնել։ Այնպես որ՝ ավելի ակտիվ, մինչև փետրվարի 20-ը ով ինչ չի հասցրել երևակայել, կարող է զոռ տալ մտքին. մեկ էլ տեսար՝ կպավ։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ