...

Չէ մի չէ՝ իրավապաշտպան

Չէ մի չէ՝ իրավապաշտպան

«Իսկ եթե լուրջ, ապա ամոթ է, որ երկու տարվա ընթացքում այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս սոցցանցում՝ անիծելով ու հայհոյելով ընդդիմախոսներին։ Էսպես ո՞ւր եք հասնելու»։

Գրառման հեղինակը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է:

«ՉԻ». Ամենազավեշտալին այն է, որ ռևանշիստների մամուլն այս անձնավորությանը ներկայացնում է իբրև իրավապաշտպանի: Մինչդեռ նա ներկայումս ունի մեղադրյալի կարգավիճակ և առաջիկա դատավարության ժամանակ կպարզվի, թե ում հրահանգով էր պաշտոնական փաստաթղթեր կեղծում, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ հավերժ նախագահ:

Երիտասարդը, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում պաշտոնավարելու տարիներին աչքի ընկավ նրանով, որ հետապնդում էր լրագրողներին, որպեսզի նրանք անգամ զուգարանում չհանեն բեյջը, հիմա աննշան և անէական խախտում է որակում պաշտոնական փաստաթղթի ամսաթվի կեղծումը:

Դժվար է ասել, Արսեն Բաբայանը նման գրառումներով իրե՞ն է հույս տալիս, թե նախկին շեֆերին, բայց հիշեցնենք, որ հեղափոխությունից առաջ էլ էր ծաղրում ընդդիմության և ժողովրդի պոտենցիալն ու հավաստիացնում, որ ոչինչ էլ չի փոխվելու:

Իհարկե, նպատակահարմար է ֆեյսբուքյան հայհոյանքները և անեծքները վերագրել իշխանությանը, բայց Արսեն Բաբայանը և թիմակիցները պետք է մի օր խիզախություն դրսևորեն ու հասկանան՝ ներկայումս իրենք ընդամենը առերեսվում են իրենց 20 տարվա ապիկար գործունեության ժողովրդական ընկալումների և գնահատականների հետ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ