...

Դաշնակցությունն էլի կամ-կամ է անում

Դաշնակցությունն էլի կամ-կամ է անում

«Այսօր նիկոլը վերջնականապես գծեց հայության ընտրության սահմանագիծը՝ Արցախի հետ կամ առանց նրա։ (Նորություն չէր ասածը)։ Որոշելու համար հաշված ժամեր են տրված։ Քիչ անց պետք է կողմնորոշված քայլ անել. հրապարակներ ու փողոցներ ելնել, կամ՝ թշնամու, թուրքի ծառան լինել։ Երկընտրանքի պահն է...»,- երեկ երեկոյան ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

10 ժամ անցել է Մանուկյանի գրառումից, բայց փողոցներ ու հրապարակներ ելնողներ չեն եղել։ Ուստի, ըստ Մանուկյանի՝ եթե չեն ելել, գերադասել են թշնամու ու թուրքի ծառա լինել։ Մի խոսքով՝ մահ կամ ազատություն։ Այս պրիմիտիվիզմն է կամ քաղաքական իմպոտենցիան, որ մեզ հասցրեց այս օրին։ Փաստացի ոչմիթիզականության դառը պտուղներն ենք քաղում, և ՀՅԴ-ն այդ գաղափարն առարկայացնող առաջամարտիկն է եղել։ Հիմա էլ նույն ձևով շարունակում է։ Մանուկյանին հիշեցնենք, որ ԱԺ վերջին ընտրություններին 100 հազարից ավելի մարդ քվեարկել է իրենց օգտին։ Հիմա էդ մարդկանց փողոց դուրս բերող չկա, փոխարենը նրանց անվանարկող՝ ինչքան ուզեք։ Չենք ասում, թե փողոցն էս պահին կարող է հարց լուծել, բայց ֆեյսբուքում նստած, տնից հրապարակներն ու փողոցները մոնիտորինգ անող պատգամավորի այս վարքն էլ անհասկանալի է։

Գոհար Վեզիրյան   
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ