«Տեսնելով, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը իրենց զրկելու է իշխանությունից, խրտնեցրեցին թշնամուն, հրահրեցին պատերազմ». Մարինա Խաչատրյան:
«ՉԻ». Նման հայտարություններից հետո պետք է գործի կա՛մ Արսեն Թորոսյանը՝ սույն տիկնոջը տեղափոխելով Սևանի հոգեբուժարան, կա՛մ Արգիշտի Քյարամյանը՝ նույնպես սույն տիկնոջը տեղափոխելով Աբովյանի քրեակատարողական հիմնարկ:
Ամեն դեպքում սույն սուբյեկտի դրսում մնալը վնասում է ազգային անվտանգությանը:
Այսօր մեր հարյուրավոր հայրենակիցներ են զոհվում, և թավիշի ժամանակը չէ:
Ժամանակը չէ անտարբեր անցնել նման պրովոկատորների կողքով՝ մտածելով՝ ոչինչ կին է, այդպես է աշխատում իր օրվա հացը:
Ազգային անվտանգության ծառայությունը նաև պետք է պարզի, թե սույն սուբյեկտը ում ցուցումով է տարածում այսպիսի մտքեր, որովհետև միայն կատարածուներին չեզոքացնելով՝ խնդիրը չի լուծվի:
Բացի այդ, ռազմական դրություն է հայտարարված, ի վերջո պետությունը պետք է կատարի իր գործառույթները և ԶԼՄ-ին ստիպի չտիրաժավորել տեսակետներ, որոնք վնասում են թիկունքին:
Հայաստանը չի սկսել պատերազմը, հնչեցվող բոլոր հակառակ տեսակետները, այն էլ՝ Հայաստանից, դավաճանություն են: