...

Դավիթ ջան, դու ուրիշ անեկդոտ չգիտե՞ս

Դավիթ ջան, դու ուրիշ անեկդոտ չգիտե՞ս

- Ձեզ մոտ նաև «գյալմա» բառն էր օգտագործվել։

- Այո, բայց դա մենք ժամանակին դատապարտել ենք ու պետք է դատապարտենք։ Պիտի Հախվերդյանի պես մարդու երեսին թքեն, ասեն՝ էս ի՞նչ եք անում։ 

Սա հատված էր Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից, տրված «Հրապարակ» օրաթերթին:

«ՉԻ». Բաբայանն իսկապես անգերազանցելի է: Կարելի է հարյուր տոկոսով պնդել, որ խոսնակի սիրած անեկդոտը ոջիլի մասին հայտնի պատմությունն է: Ինչ հարց ուզում ես տուր, Բաբայանը, միևնույն է, հիշելու է Հախվերդյանին:

Հայաստանի ներքաղաքական անցուդարձին անծանոթ ընթերցողը չի հասկանա, որ գյալմա (եկվոր) բառը որևէ կապ չունի սիրված երգչի հետ: Այն օգտագործել է Արցախի ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանի հասցեին, որն Արցախ տեղափոխվել է Հայաստանից: 

Ինչ-որ մեկի երեսին թքելուց առաջ, խոսնակը ճիշտ կանի շեֆին խորհուրդ տա այդպիսի հայտարարություններ անողի հետ առիթ անառիթ լուսանկարներ չհրապարակի: Արցախի ղեկավարության սովորույթն ամեն գնով պաշտպանել յուրայիններին, մի օր չար կատակ է խաղալու իրենց հետ: 

Հ.Գ. Իմիջիայլոց թքելու մասին: Ստեփանակերտում կայացած հայտնի հանրահավաքի ժամանակ հազարավոր արցախցիներ ոչ այնքան դուրեկան խոսքեր էին վանկարկում Բակո Սահակյանի հասցեին, իր իսկ ներկայությամբ: Նման իրողության պայմաններում Սահակյանը ճիշտ կանի հրաժարվի հրապարակային միջոցառումներին մասնակցելուց: Մանավանդ շատ քիչ ժամանակ է մնացել պաշտոնավարման ավարտին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5713 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ