21.06.2021   18:00
968

Ձեր արածից գո՞հ եք


Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։ 

«ՉԻ». Այսպես լավ չի: Մի հատ էլ թող Կաթողիկոսը բանադրանքի ենթարկի ժողովրդին, հավերժ անիծի և նզովի: 

Թե բա՝ դուք ականջ չդրեցիք: Իսկ դուք ակա՞նջ եք դրել ժողովրդի ձայնին: Ընդհանրապես, դուք կապ ունեցե՞լ եք ձեր հոտի հետ: Շփվե՞լ եք մարդկանց հետ, փորձե՞լ եք իմանալ, թե ժողովուրդն ինչ հույզեր ունի, ինչ է մտածում, ինչ տրամադրվածություն ունի, ուզածը ինչ է, որն է ժողովրդի պատկերացրած արդարությունը, և որը՝ անարդարությունը, ինչն է համարում չարիք, ինչից է տագնապում, բարոյական ինչ չափանիշներով է առաջնորդվում: 

Գիտեի՞ք, որ ձեր կաբինետներից ու եկեղեցու շենքերից դուրս գոյություն ունի ժողովուրդ, որին պետք է ճանաչել, և որին պետք է ծառայել, ոչ թե հակառակը՝ ժողովուրդը պիտի ձեզ ծառայի: 

Այս ընտրություններում դուք ձեր վարքագծից գո՞հ եք: Քանի՞ անգամ եք կանգնել իշխանության և ընդդիմության արանքում, կողմերին հանդուրժողականության, պարկեշտության, բանականության, սթափության և զսպվածության կոչ արել: Քանի՞ անգամ եք դատապարտել թշնամանքի և ատելության համատարած մթնոլորտը, հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիքներն ու շանտաժի դրսևորումները: Կապ չունի՝ ում կողմից: Քանի՞ անգամ եք քաղաքական ուժերին հիշեցրել, որ չի կարելի է հեռանալ քրիստոնեական արժեքներից, չի կարելի խախտել Հիսուսի պատգամները:

Քանի՞ անգամ եք դուք ձեր իրական առաքելությունն իրականացրել: Ոչ մի անգամ: Հերիք չէ, բան չեք արել, մի բան էլ՝ Կաթողիկոսից բռնած, խրվել էիք քաղաքական գործընթացների մեջ: Երբ Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը: Պաշտոնյաների հրաժարականներ էիք պահանջում, հանցագործներին ազատ արձակելու միջնորդություններ և երաշխիքներ էիք ներկայացնում, Քոչարյանի «ռասկրուտկայով» էիք զբաղված: Բացահայտ, չէին էլ թաքցնում. կաթողիկոսախառն, իզմիրլյանախառն, միտինգախառն, քարոզչախառն... 

Ահա այսպես, ժողովրդին ոչխարի տեղ են դրել, հիմա եկել, ասում են՝ ձեզ սրի ենք մատնելու, և «ամէնքդ կոտորուելու էք»: 

Հ.Գ. Դե որ «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարի, որ Նիկոլին ընտողը բ.-ի տղա է, սա էլ պիտի անիծի այդ ընտրողին: Դուք և այս ընդդիմությունն իրար արժանի եք:



 Պիտակներ

         Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, Գեղամ Մանուկյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները


















Էս չե՞ք դուք
Էս չե՞ք դուք
06.09.2021 / 1279