...

Դիմակների հարցն ինքնուրույն են լուծում

Դիմակների հարցն ինքնուրույն են լուծում

Նախաձեռնող խմբեր են ձևավորվել

Այս օրերին ամենաշատ պահանջարկ ունեցող դիմակների պակասի հարցը քաղաքացիները փորձում են սեփական միջոցներով լուծել:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի դեղատներում դիմակ ևս դժվարությամբ է ճարվում: Մեծ մասում այն չկա, իսկ այն դեղատներում, որտեղ դիմակներ կան, թանկ արժեն: Գինը սկսվում է 250 դրամից:

Կապանի մի խումբ երիտասարդներ խնդրի լուծման ճանապարհը գտել են: Դիմակներ են պատրաստում: Այս պահին մոտ 15 կամավոր դիմակների պատրաստման գործով են զբաղվում: Կապանցիների մի մասն էլ օգնության են հասնում դիմակների պատրաստման համար անհրաժեշտ ապրանքներով:

Կապանցի Վահե Հայրապետյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ այս պահին մոտ 250 հատ դիմակ են պատրաստել: Դրանցից 2 նմուշ ուղարկել են Կապանի բժշկական կենտրոն, որպեսզի փորձարկման համար ստերելիզացվեն, հետո դրանք անվճար կբաժանեն քաղաքի բնակիչներին:

«Ֆետրից՝ սինտիպոնից ենք պատրաստում: Էջմիածնի տղերքից ենք ճշտել, թե ինչով կարող ենք պատրաստել: Ասում են՝ դրանով ավելի հարմար է»,- մանրամասնեց նախաձեռնության հեղինակը:

Դիմակների խնդրի լուծումը Արարատի մարզի Նորամարգում համայնքում են գտել: Համայնքապետարանի ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ համայնքապետարանի աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ դիմակներ են կարում, որպեսզի այն անվճար բաժանեն գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մանյա Պողոսյան

Լուսանկարները՝ Նորամարգի համայնքապետարանի ֆեյսբուքի էջից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ