...

Դիտեք Ալիևի վերջը

Դիտեք Ալիևի վերջը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Freenews-ի հետ զրույցում ասել է. «Ալիևին բերման ենթարկեցին, առաջընթաց կլինի, եթե թույլ չտանք ՌԴ-ին մխրճվել»:

«ՉԻ». Եթե ի մի բերենք վերջին 4 տարում այ էս կարգի վերլուծագանգերի մտքի փայլատակումները, ապա Ալիևին միջազգային հանրությունը առնվազն մի 5 անգամ դեղին քարտ է ցույց տվել, մի 10 անգամ բերման ենթարկել, Արևմուտքը մի 20 անգամ պատին է գամել, երբեմն էլ պատին ծեփել: Իսկ թե քանի անգամ են ծնկի բերել, թիվ ու հաշիվ չկա:

Մենք էլ ասում ենք, Perfect TV-ի սցենարներն ովքե՞ր են հնարում: Էն որ օրումեջ Թուրքիայի ու Ադրբեջանի մեյիդը փռում են: 

Ափսոս, իհարկե, որ Ադրբեջանին վերջնական կապիտուլյացիայի ենթարկելու հաղթարշավի ճանապարհին կանգնած է Ռուսաստանը: Բայց հենց ռուսների հարցերը լուծենք, վերջ, Ալիևին ցմահ բերման կենթարկենք:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ