Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է. «Մարդը Մաշտոցի պողոտայում է ապրում, բայց ստանում է նպաստ. սա որևէ տրամաբանություն չունի»:
«ՉԻ». Ֆսյո, հարգելի Մաշտոցի պողոտայի բնակիչներ: Քաշվաք: Անկախ նրանից՝ դուք աշխատում եք, թե գործազուրկ եք, աշխատունակ եք, թե գամված եք անկողնուն, 90 տարեկան միայնակ տատիկ եք, թե 2 ամսական երեխա, ձեզ նպաստ չի հասնում:
Որովհետև Մաշտոցի պողոտայում եք ապրում: Հիմա տները ահագին թանկացել են, ձեր բնակարանների գները սկսվում են, խոսքի, 120 հազար դոլարից: Բա ո՞վ է տեսել, որ 120 հազար դոլարանոց տուն ունեցողը նպաստ ստանա: Էս ո՞ր դարն է: 21-րդ:
Չէ, կապ չունի, որ գուցե ձեր բնակարանը ստացել եք 20-րդ դարի 30-ական թվականներին, վերանորոգված չի եղել, պատերից էլ գաջը թափվում է: Ավելի վատ ձեզ համար, որովհետև բացի նրանից, որ Կենտրոնում է գտնվում էդ տունը, մի հատ էլ համարյա ճարտարապետական հինավուրց արժեք է, գինը մի 100 հազարով էլ բարձրանում է:
Դավայ, դավայ, դուք ո՞վ եք, որ նպաստ ստանաք, ծախեք, գնացեք Անգեղակոթ, հանգիստ վայելեք ձեր նպաստը: