«Ես որոշեցի, որ տանը և աշխատասենյակում պետք է Արագած սարի նկարն ունենամ, ու նաև այլ սիմվոլներ, գուցե նաև Հատիսի նկարը»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Կարող ենք գրազ գալ, որ առաջիկա շաբաթ-կիրակի իմքայլական չինովնիկների հորդաներն ասպատակելու են Վերնիսաժը՝ Արագածի նկար ճարելու և իրենց կաբինետներում կախելու համար, ուստի առաջարկում ենք անհապաղ Արագած նկարելը հայտարարել պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեություն և լիցենզիա տրամադրել բացառապես Ալենչոյի եղբորը։
Ինչ վերաբերում է Նիկոլի հայտարարությանը, ապա ամենայն հավանականությամբ՝ նրա «դուխը» չի հերիքել խոստանալ, որ տանը և աշխատասենյակում կունենա Խուստուփի նկարը։ Իսկ Իշխանասարի մեկ-երրորդի նկարն ունենալն էլ ֆինանսապես ռիսկային է։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը, որտեղ հրեա աշակերտն ուսուցչին ասում է «հայրս հրաժարվում է աշխարհի քաղաքական քարտեզ առնել, քանի դեռ միջազգային իրավիճակը չի կայունացել»։ Իսկ Արագածի նկարի վրա փող ծախսելը, եթե այս տեմպերով շարունակվի, դեռ մեկ-մեկուկես տարի կարող է արդարացված լինել։