...

«Դուխով» գլխարկ էլ դիր, ու պրծ

«Դուխով» գլխարկ էլ դիր, ու պրծ

«Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ». Վիտալի Բալասանյան:

«ՉԻ». Ընկերոջ մոտ կոնկրետ անձի երկվություն է: Պայքարելու է իր և իր ընկերների դեմ:

Օրինակ, պայքարելու է քրոջ որդու դեմ, որը բազում օբյեկտներ է սեփականաշնորհել Արցախում և Հայաստանում: Պայքարելու է իր քիրվաներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դեմ: Վերջիններս աշխատելով դոտացիայի հաշվին ծերը ծերին հասցնող Արցախի նախագահի պաշտոնում՝ հասցրել են լուրջ կապիտալներ կուտակել Արցախում, Հայաստանում և արտերկրում:

Պայքարելու է Քոչարյանի դեմ, ում համար օրը մի քանի անգամ ստորագրում է, որպեսզի նա ազատ արձակվի: 

Պայքարելու է Սերժ Սարգսյանի դեմ, ում հետ առիթը բաց չի թողնում լուսանկարվել և պարել:
Պայքարելու է գեներալների դեմ, որոնց մի կողմից համարում է հերոսներ, բայց ովքեր կառուցել են 4 հարկանի առանձնատներ:

Մի խոսքով, բոլոր նրանց դեմ, ովքեր իր մտերիմներն են, ովքեր այսօր նրան ֆինանսապես օգնում են քարոզարշավ իրականացնել:

Բալասանյանը պետք է համալիր ստուգում անցնի և եթե պարզվի՝ առանձնապես խնդիրներ չունի, պետք է «Դուխով» գլխարկ կրի: Չէ՞ որ մարդն իսկական հեղափոխական է, պարզապես չի ցանկանում խոստովանել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3154 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ